Ստեփան Մարյանյանը ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբում
Աշխարհի ոսկե, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Ստեփան Մարյանյանն ընդգրկվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբում: Այս մասին աշխարհի չեմպիոնը հայտնել է սոցցանցերում արված հրապարակումով:
Ազգությամբ հայ 34-ամյա Ստեփան Մարյանյանը ծնվել է Կրասնոդար մարզի Դինսկայա շրջանում: Ծնողները Արցախից են: Ըմբշամարտով նս սկսել է զբաղվել 9 տարեկանից:
2018 թ-ին Մարյանյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն 63 կգ քաշային կարգում: 2015 թ. Բաքվում անցկացված Եվրոպական խաղերում ռուսաստանցի ըմբիշը 59 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
2022 թվականին նա ավարտել է մրցելույթները Ռուսաստանի հավաքականում:



