Sinquefield Cup. Արոնյանը ոչ ոքի խաղաց Վաշիե-Լագրավի, Սեւյանը՝ աշխարհի չեմպիոն Դոմարաջուի հետ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ եւ 2 միավորով երեք առաջատարների թվում է։
2-ական միավոր ունեն նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ հնդիկ Պրագնանադհա Ռամեշբաբուն։
Երրորդ տուրում Կարուանան պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային, Ռամեշբաբուն ոչ ոքի խաղաց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։
Աշխարհի չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջուն ոչ ոքի խաղաց ամերիկահայ Սամուել Սեւյանի հետ։ Նրանք վաստակել են 1,5-ական միավոր։
Ամերիկացի Ուեսլի Սոն ոչ ոքի խաղաց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։
Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։ Կանցկացվի 9 տուր։
Sinquefield Cup-ի մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 100 հազար դոլար։


