ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Շիրակը» հաղթել է «Փյունիկին» և դուրս եկել Հայաստանի գավաթի եզրափակիչ

«Շիրակը» հաղթել է «Փյունիկին» և դուրս եկել Հայաստանի գավաթի եզրափակիչ

Կայացել է Fastex Հայաստանի գավաթի 2022/23 խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը։

«Շիրակը» Գյումրիում սեփական հարկի տակ հաղթել է «Փյունիկին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Դոնալդ Կոդիան, երևանցիներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը ավելացված րոպեներին՝ Ժունինիոյի գոլի շնորհիվ։

Հանդիպման լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել: Հաղթողը որոշվել է 11 մետրանոց հարվածաշարում, որում ավելի դիպուկ էին «Շիրակի» ֆուտբոլիստները։

Այսպիսով, «Շիրակը» դարձավ Հայաստանի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցը։ Այսօր երեկոյան կկայանա կիսաեզրափակչի մյուս հանդիպումը՝ «Ուրարտուն» սեփական հարկի կընդունի «Գանձասարին»։

  • Կիսվել: