չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Շատ վատ տրամադրություն ունենք բոլորս, բայց պետք է ընդունել և աշխատել. Մելիքյան

Շատ վատ տրամադրություն ունենք բոլորս, բայց պետք է ընդունել և աշխատել. Մելիքյան

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն (1-9), գրում է armsport.am-ը:

Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Ցավալի պարտություն էր, պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի դեմ մրցակցելու։ Նոր ենք սկսել ճանապարհը, երիտասարդ թիմ ենք, ինչն էլ երևաց այսօր։ Կարծում եմ՝ նման խաղերից հետո կդառնանք ավելի ուժեղ և փորձառու։

Չեմ կարծում, թե մեր նման խաղի պատճառը եղանակային պայմաններն էին։ Կարծում եմ՝ ձախողվեցինք, երկրորդ ու երրորդ գոլերը ընդունեցինք անսպասելի իրավիճակից, ինչը կապում եմ հոգեբանության հետ։ Կարծում եմ՝ հիմնական պատճառը դա էր, քանի որ տղաները այս մակարդակի համար հոգեբանորեն առայժմ պատրաստ չէին։ Պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Շատ վատ տրամադրություն ունենք բոլորս, բայց պետք է ընդունել և աշխատել» ,- նշել է Եղիշե Մելիքյանը։

Պորտուգալիան 13 միավորով հաղթեց F խմբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականը 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

  • Կիսվել: