շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շանթ Խաչատրյանը 2-րդ հաղթանակը տարավ տուշեով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

Շանթ Խաչատրյանը 2-րդ հաղթանակը տարավ տուշեով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարում ներգրավվել է 5 հայ ըմբիշ:

Առաջինը մրցագորգ է դուրս եկել 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: Շանթը որակավորման փուլում 9-3 հաշվով հաղթել էր վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին:

1/8 եզրափակչում Շանթը գոտեմարտել է մոլդովացի Վալենտին Պետիչի հետ: 9-4 հաշվի ժամանակ Շանթը տուշեով հաղթել է մոլդովացուն և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցակցի Սերբիայի ներկայացուցիչ Ալի Արսալանի հետ:

  • Կիսվել: