ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շախմատի կանանց ԵԱ-ի 3-րդ տուրում հաղթել են Դանիելյանը, Մկրտչյանը, Գաբոյանը և Կոբակը

Շախմատի կանանց ԵԱ-ի 3-րդ տուրում հաղթել են Դանիելյանը, Մկրտչյանը, Գաբոյանը և Կոբակը

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են Եվրոպայի կանանց անհատական առաջնության 3-րդ տուրի պարտիաները, որտեղ հաղթեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը,Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը:  Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մարիամ Մկրտչյանը պարտվեց Ալեքսանդրա Մալցևսկայային: 3-րդ խաղափուլից հետո ԷլինաԴանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր:  Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը ունեն 2 միավոր:  Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը ունեն 1.5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այնկեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա10.000 եվրո:

  • Կիսվել: