հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակներ են տարել

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակներ են տարել

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթանում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Լիտվայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը (1-ին խաղատախտակ) և Արամ Հակոբյանը (4-րդ խաղատախտակ):

Կանանց հավաքականը նույնպես 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Էստոնիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ) և Սուսաննա Գաբոյանը (4-րդ խաղատախտակ):

2-րդ խաղափուլում մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Ռումինիայի հավաքականի հետ:

  • Կիսվել: