չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնությունում հինգ հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի

Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնությունում հինգ հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի

Հինգ հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 պատանիներ), Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Մանվել Առաքելյանը (մինչև 14 պատանիներ), Անի Ավետիսյանը (մինչև 16 աղջիկներ) և Գաբրիելա Հարությունյանը (մինչև 14 աղջիկներ):
 
Վաչե Հովակիմյանը (մինչև 16 պատանիներ) և Անահիտ Մկրտչյանը (մինչև 16 աղջիկներ) ունեն 1.5 միավոր:
 
3-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

  • Կիսվել: