չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սերիա Ա․ «Ինտերը» 2։0 հաշվով հաղթեց «Լացիոյին» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական

Սերիա Ա․ «Ինտերը» 2։0 հաշվով հաղթեց «Լացիոյին» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական

Ա Սերիայի 2025/2026թթ․ խաղարկության 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։

 

«Ներաձուրիների» կազմում գոլի հեղինակ դարձան Լաուտարո Մարտինեսն ու Անժ-Յոան Բոնին։

Միլանյան ակումբի կազմում հայտացուցակից բացակայում էր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ վնասվածքի պատճառով։

 

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 24 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Լացիոն» 15 միավորով 9-րդ տեղում է։

  • Կիսվել: