շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սերգեյ Սարգսյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և բրոնզե մեդալ նվաճել

Սերգեյ Սարգսյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և բրոնզե մեդալ նվաճել

Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում:

92 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչն ուժերը չափեց Ադրբեջանը ներկայացնող Աբդուլջալիլ Շաբանովի հետ եւ գերլարված պայքարում հաղթեց գոտեմարտի վերջին վայրկյանում՝ 8:5 հաշվով:

Սարգսյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում: Նրան հաղթած վրացի Անդրո Մարգիշվիլին դուրս էր եկել եզրափակիչ: Հայ ըմբիշը մեկ սփսոփիչ գոտեմարտ էր անցկացրել, որտեղ 7:0 հաշվով հաղթել է շվեդ Ֆարհադ Անոշեյին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը 6 մեդալով ավարտց պայքաըրը Եվրոպայի Մ23 առաջնությունում: Արծաթե մեդալակիրներ դարձան  Հայկ Պապիկյան (70 կգ), Մեժլում Մեժլումյան (61կգ) եւ Կնյազ Իբոյանը (86 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Էդիկ Հարությունյան (57 կգ), Սերգեյ Սարգսյան (92 կգ) եւ Մարտին Սիմոնյան (125կգ):


  • Կիսվել: