շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սամուել Սեվիանը հաղթեց, իսկ Հայաստանի շախմատիստները կիսեցին միավորը. «Ջերմուկ-2023»

Սամուել Սեվիանը հաղթեց, իսկ Հայաստանի շախմատիստները կիսեցին միավորը. «Ջերմուկ-2023»

Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի «Ջերմուկ-2023» միջազգային մրցաշարը:

Առաջին տուրում հաղթանակներ տարան հնդիկ Նարայանանը, ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն և ամերիկահայ Սամուել Սեվիանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Արթուր Դավթյանին, Ամին Տաբատաբային և Թաի Նգուենին:

Հայկ Մարտիրոսյանն ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, իսկ Ֆրեդերիկ Սվանեն՝ Նոդիրբեկ Յակուբոևի հետ:

Այսօր կկայանա 2-րդ տուրը: Կենտրոնական պարտիայում Անդրեյ Եսիպենկոն սպիտակներով կհանդիպի Սամուել Սեվիանի հետ: Հայկ Մարտիրոսյանն ուժերը կչափի Թաի Նգուենի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ֆրեդերիկ Սվանեի հետ:

  • Կիսվել: