չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ռոնալդուն իմ կոնտակտների ամենահայտնի մարդն է, բայց ես նրան չեմ զանգի. Շչեսնի

Ռոնալդուն իմ կոնտակտների ամենահայտնի մարդն է, բայց ես նրան չեմ զանգի. Շչեսնի

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կիսվել է, որ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հեռախոսի կոնտակտների ցանկում ամենահայտնի անձնավորությունն է։

-Ո՞վ է Ձեր կոնտակտների ցանկում ամենահայտնի մարդը։ Զանգահարե՛ք նրան։

-Կրիշտիանու Ռոնալդու։ Բայց ես նրան չեմ զանգի։ Պարզապես հավատացե՛ք, որ նրա համարը կա իմ հեռախոսում (ժպտում է),- Շչեսնիի խոսքերը մեջբերել է Barca Universal-ը X սոցիալական ցանցում։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: