չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ռոնալդուն գրառում է արել Հայաստանի հավաքականի խաղից առաջ

Ռոնալդուն գրառում է արել Հայաստանի հավաքականի խաղից առաջ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Հայաստանի  հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի հանդիպումից առաջ գրառում է արել սոցիալական ցանցերում: «Դեպի առաջ, թիմ։ Բոլորս միասին՝ այսօր և ընդմիշտ։ Հանուն Պորտուգալիայի և մեր դրոշի»,- գրել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվողը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն իռլանդացիների դեմ նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով բաց է թողնելու Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը։ Երևանում կայացած առաջին խաղում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը դարձել էր դուբլի հեղինակ, իսկ պորտուգալացիները հաղթել էին 5։0 հաշվով։

Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։ 5-րդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 8 միավոր, Իռլանդիան՝ 7, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով խմբի հետնապահն է և կորցրել է աշխարհի առաջնության երափակիչ փուլի ուղեգիր նվաճելու շանսերը։

  • Կիսվել: