երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Ռոնալդուն չի բավարարվում․ պորտուգալացին Ալ Նասր է հրավիրում ևս մեկ աստղի

Ռոնալդուն չի բավարարվում․ պորտուգալացին Ալ Նասր է հրավիրում ևս մեկ աստղի

Կրիշտիանու Ռոնալդուն ակտիվորեն մասնակցում է «Ալ Նասրի» տրանսֆերային գործընթացներին։ Ըստ լուրերի՝ նրա անձնական հեռախոսազանգն է նպաստել Ժոաու Ֆելիքսի տեղափոխությանը։ Ինչպես հայտնում է Marca-ն, Ռոնալդուն այժմ ցանկանում է թիմում տեսնել ևս մեկ հայտնի խաղացողի՝ Մեյսոն Գրինվուդին, փոխանցում է armsport.am-ը:

Սկանդալային մեղադրանքներից հետո Գրինվուդը վերականգնել է իր կարիերան «Մարսելում», որտեղ 36 խաղում խփել է 22 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

23-ամյա ֆուտբոլիստն արդեն տեղյակ է «Ալ Նասրի» հետաքրքրությունից և շուտով պետք է որոշում կայացնի։ Գրինվուդի հիմնական դիրքը աջ վինգերն է, սակայն նա կարող է հանդես գալ նաև կենտրոնական հարձակվողի կամ հարձակվողի հետևում խաղացողի դերում։

 

  • Կիսվել: