ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռոդիոնենկոն մեկնաբանել է Դալալոյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալը մերժելու որոշումը

Ռոդիոնենկոն մեկնաբանել է Դալալոյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալը մերժելու որոշումը

Ռուսաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն արձագանքել է այն տեղեկատվությանը, թե ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։

Ավելի վաղ Metaratings.ru-ն հայտնել էր, որ Դալալոյանն ու գեղասահորդ Արթուր Դանիելյանը մերժել են ՀԱՕԿ-ի՝ ազգային հավաքական տեղափոխվելու առաջարկը։

«Դալալոյանը հրաժարվե՞լ է տեղափոխվել Հայաստանի հավաքական։ Դա ճիշտ է։ Այո, նրան առաջարկում են, բայց Արթուրը բավականին հստակ ասել է, թե որտեղ է և ում հետ։ Դալալոյանը ճիշտ է վարվել, նա նորմալ, բարեկիրթ անձնավորություն է, և նա չէր կարող հենց այնպես վերցնել ու այդպես վարվել»,- Metaratings.ru-ին ասել է Ռոդիոնենկոն:

Դալալոյանը գեղարվեստական մարմնամարզության 2020 թվականի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն։

2021 թվականին մարմնամարզիկը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուսական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, մարզական բարձր նվաճումների, 2020 թվականի Տոկիոյի խաղերում հաղթելու կամքի, հաստատակամության և վճռականության համար։

  • Կիսվել: