ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռոբերտ Արզումանյանը երկրպահգուներից ներողություն է խնդրել

Ռոբերտ Արզումանյանը երկրպահգուներից ներողություն է խնդրել

Երևանի ՛՛Նոա՛՛ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից` Հայաստանի առաջնության ՛՛Փյունիկ՛՛-ի դեմ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպի համար:

Արզումանյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն, ցանկանում եմ ներողություն հայցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Որքան էլ որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր: Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում՛՛:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի ՛՛Փյունիկ՛՛-՛՛Նոա՛՛ խաղի ժամանակ ակումբների մարզիչների` Եղիշե Մելիքյանի և Ռոբերտ Արզումանյանի միջև բախում էր տեղի ունեցել:

  • Կիսվել: