ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռեալը տանը հաղթեց Էսպանյոլին

Ռեալը տանը հաղթեց Էսպանյոլին

Լա Լիգայի 25-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Էսպանյոլին» և կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով։ 

8-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Խոսելուն, սակայն 22-րդ րոպեին Կրոսի կատարած փոխանցումից հետո Վինիսիուսը հավասարեցրեց այն, իսկ 39-ին Միլիտաոն առաջ մղեց մադրիդցիներին։

Խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին էլ մադրիդցիների կազմում աչքի ընկավ Ասենսիոն։

Այս խաղից հետո «Ռեալը» 56 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում,  իսկ «Էսպանյոլը» 27 միավորով՝ 13-րդ։

  • Կիսվել: