Ռեալն ընկերական խաղում ջախջախեց Տիրոլին
Իսպանական «Ռեալ Մադրիդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ ավստրիական «Տիրոլի» նկատմամբ ընկերական խաղում, գրում է armsport.am-ը:
Հանդիպումը տեղի ունեցավ Ավստրիայի Ինսբրուք քաղաքի մարզադաշտում և ավարտվեց 4:0 հաշվով՝ ի օգուտ մադրիդյան ակումբի: Կիլիան Մբապեն դարձավ դուբլի հեղինակ, իսկ Էդեր Միլիտաոն և Ռոդրիգոն խփեցին մեկական գոլ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մեկ այլ ընկերական խաղում Գերմանիայի «Բավարիան» 2:1 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի «Գրասհոփերի» նկատմամբ:
Նշենք, որ այս պահին էլ ընթանում է Միլանի «Ինտերի» ստուգողական հանդիպումը «Մոնցայի» հետ, խաղը մեկնարկել է Երևանի ժամանակով 23.00-ին


