Ռեալի լեգենդը ներկա կգտնվի Սուպերգավաթային Էլ Կլասիկոյին
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի նախկին հարձակվող Կարիմ Բենզեման, որն այժմ խաղում է սաուդյան «Ալ-Իթիհադում», ներկա կլինի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչին, որում մադրիդյան ակումբը կմրցի «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը:
Խաղը կկայանա հունվարի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում՝ «Քինգ Աբդուլլահ Սպորտս Սիթի» մարզադաշտում։
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ռեալը» 2-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին», իսկ «Բարսելոնան» 5-0 հաշվով ջախջախեց Բիլբաոյի «Ատլետիկին»։
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «սերուցքայինների» կազմում հանդես է եկել 2009-ից 2023 թվականներին։ Նա մադրիդյան ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 648 հանդիպում՝ խփելով 354 գոլ և կատարելով 156 գոլային փոխանցում։


