Ռեալի հեռուստաալիքը կրկին սկանդալային թեմա է բարձրացրել. ի՞նչ է տեղի ունեցել
«Ռեալի» հեռուստաալիքը կրկին քննադատել է մրցավարությունը՝ ներկայացնելով վիճակագրություն, գրում է armsport.am-ը:
Մադրիդյան ակումբի հեռուստաալիքը համեմատել է, թե որքան հաճախ են մրցավարները Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դեղին քարտեր ցույց տալիս «Ռեալի» և նրանց մրցակիցների խաղացողներին:
Վիճակագրության համաձայն՝ «Ռեալի» ֆուտբոլիստները միջինում նախազգուշացում են ստանում յուրաքանչյուր 6,6 խախտման համար, մինչդեռ նրանց մրցակիցները՝ մեկ դեղին քարտ յուրաքանչյուր 16 խախտման համար:
«Ռեալի» հեռուստաալիքը նաև համեմատություն է անցկացրել Իսպանիայի առաջնության այլ թիմերի խաղերի հետ. «Բարսելոնայի» մրցակիցները դեղին քարտեր են ստանում յուրաքանչյուր 3,8 խախտման համար, «Ատլետիկոյի» դեմ խաղացող ֆուտբոլիստները՝ յուրաքանչյուր 4,2 խախտման համար:
Այս ակումբների հակառակորդներն ամենահաճախ են պատժվում, մինչդեռ «Ռեալի» մրցակիցները՝ ամենաքիչ:



