չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ռեալի ավագ Կարվախալը ներողություն է խնդրել

Ռեալի ավագ Կարվախալը ներողություն է խնդրել

Մադրիդի «Ռեալի» ավագ Դանիել Կարվախալը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրի «Մարսելի» դեմ խաղում (2:1) իր հեռացման համար։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Աջ պաշտպան և թիմի ավագ Դանիել Կարվախալը խաղադաշտ էր մտել հանդիպման 5-րդ րոպեին։ 72-րդ րոպեին նա կարմիր քարտ ստացավ՝ մրցակցի դարպասապահ Խերոնիմո Ռուլիին «գլխով հարվածելու» համար, ինչի հետևանքով վերջինս ընկավ խոտածածկի վրա։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել վերջերս տեղի ունեցածի համար՝ իմ հեռացման և Չեմպիոնների լիգայում ոչ պատշաճ վարքագծի համար, որն անընդունելի է նման խաղի և իմ կարգավիճակի համար։ Դա այլևս չի կրկնվի։ Թիմը մեծ ջանքեր գործադրեց և կարողացավ հաղթանակ տանել», — Կարվախալի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հաջորդ տուրում «արքայական ակումբի» ֆուտբոլիստները կհանդիպեն «Կայրաթի» հետ (սեպտեմբերի 30-ին)։

  • Կիսվել: