երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռանոսը խոսել է Ռուսաստանի առաջնությունից որևէ ակումբ տեղափոխվելու հավանականության մասին

Ռանոսը խոսել է Ռուսաստանի առաջնությունից որևէ ակումբ տեղափոխվելու հավանականության մասին

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը պատասխանել է Ռուսաստանի առաջնությունից որևէ ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին։ Ֆուտբոլիստը գնահատել է նաև իր առաջին մրցաշրջանը գերմանական Բունդեսլիգայում։ Նա ընդգծել է, որ Գերմանիայի առաջնության էլիտար դիվիզիոնում շատ բանի է ընտելանում ու սովորում։

«Սա իմ առաջին մրցաշրջանն է Բունդեսլիգայում։ Այս տարին օգտագործում եմ շատ բան սովորելու և թիմին, միջավայրին և քաղաքին ընտելանալու համար: Ես դրական եմ նայում իմ ապագային։ Կարող եմ ասել նաև, որ ակումբում անցկացրած ժամանակը շատ կարևոր և օգտակար եմ համարում։

Տեղափոխվե՞մ ՌՊԼ։ Ես ինձ հարմարավետ եմ զգում Մյոնխենգլադբախում և, հետևաբար, ակումբը փոխելու պատճառ չեմ տեսնում»,- Ռանոսի խոսքերն է մեջբերում Metaratings-ը:

  • Կիսվել: