կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռաֆայել Նազարյանն՝ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ

Ռաֆայել Նազարյանն՝ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ

Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Ռաֆայել Նազարյանը:

Այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

48-ամյա մասնագետը մարզչական հարուստ փորձ ունի. աշխատել է «Փյունիկ»-ում, «Ուրարտու»-ում, «Արցախ»-ում և ԲԿՄԱ-ում: Նա նաև գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները:

Որպես ֆուտբոլիստ Ռաֆայել Նազարյանն իր կարիերան սկսել է «Արարատ»-ում՝ 1993-1997 թվականներին՝ թիմի կազմում դառնալով Հայաստանի չեմպիոն և քառակի գավաթակիր: Այնուհետև նա հանդես է եկել մի շարք ակումբներում, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Ռաֆայել Նազարյանի մարզչական շտաբում են ընդգրկվել մարզիչներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը, Գևորգ Պողոսյանը և Նիկոլայ Սարգսյանը:

 

  • Կիսվել: