երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Փյունիկի»՝ ՉԼ-ի հաջորդ մրցակիցը վերջին տարիների լավագույն մեկնարկն է գրանցել Սերբիայի առաջնությունում

«Փյունիկի»՝ ՉԼ-ի հաջորդ մրցակիցը վերջին տարիների լավագույն մեկնարկն է գրանցել Սերբիայի առաջնությունում

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Սերբական թիմը, որի գլխավոր մարզիչը նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչն է, 21-րդ դարում լավագույն մեկնարկն է գրանցել ներքին առաջնությունում։

Սերբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 3 խաղերում «Ցրվենա Զվեզդան» 3 հաղթանակ է տարել, խփել 11 գոլ և բաց թողել ընդամենը 1-ը։ Վերջին 10 մրցաշրջաններում սա 7-րդ դեպքն է, երբ թիմը հաղթում է առաջնության մեկնարկային 3 խաղերը, սակայն երբեք խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերություն չի եղել։

 

  • Կիսվել: