կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Փյունիկ»-ի նոր կիսապաշտպանը Հյուսիսային Մակեդոնիայից է

«Փյունիկ»-ի նոր կիսապաշտպանը Հյուսիսային Մակեդոնիայից է

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի: Թիմին է միացել 32-ամյա հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սպիրովսկին նախկինում հանդես է եկել հյուսիսմակեդոնական «Պելիստերում», «Ռաբոտնիչկիում», «Վարդարում», սերբական «Բորաց Չաչակում», բուլղարական «Բերոեում», հունգարական «Ֆերենցվարոշում», իսրայելական Թել Ավիվի «Հապոելում», կիպրոսյան «ԱԵԿ Լառնակայում» և ուկրաինական «Մարիուպոլում»։ Նրա վերջին թիմը եղել է հունգարական ՄՏԿ-ն

Հյուսիսմակեդոնացի կիսապաշտպանը Սկոպյեի «Վարդարի» կազմում 3 անգամ անընդմեջ (2014/15, 2015/16 և 2016/17թթ․) դարձել է Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն և մեկ անգամ՝ Սուպերգավաթակիր (2015թ․)։ 2018/19թթ․ մրցաշրջանում նա «Ֆերենցվարոշի» հետ նվաճել է Հունգարիայի չեմպիոնի կոչումը։
 

2016/17թթ․ մրցաշրջանի արդյունքներով Ստեֆան Սպիրովսկին ճանաչվել է Հյուսիսային Մակեդոնիայի տարվա լավագույն խաղացող։

2017/18թթ․ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը «Վարդարի» հետ՝ Հյուսիսային Մակեդոնիայի պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպա Լիգայի խաղարկության ուղեգիր, որից հետո նա տեղափոխվել է Հունգարիայի ամենատիտղոսակիր ակումբ՝ «Ֆերենցվարոշ»։ Ընդ որում, այդ ժամանակահատվածում «Վարդարում» նրա թիմակիցներն էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ՝ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։

Սպիրովսկին խաղացել է իր երկրի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2011թ․-ից հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում և անցկացրած 52 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կազմում և մասնակցել է խմբային փուլի` Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպմանը։

  • Կիսվել: