շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» խաղերի ժամանակացույցը

«Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» խաղերի ժամանակացույցը

Չեմպիոնների լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի մրցակցի դաշտում, իսկ պատասխան խաղը Երևանում: Ինչպես հայտնի է այս փուլում հայկական թիմի մրցակիցն է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»։

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կսկսվի Հայաստանի ժամանակով 22:45-ին։

 

Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

  • Կիսվել: