հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Պուտինը Նիկիտա Սիմոնյանին «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել

Պուտինը Նիկիտա Սիմոնյանին «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Սիմոնյանը խորհրդային և ռուսաստանյան ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ է, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

Նա գլխավորել է Երևանի «Արարատ» ակումբը` թիմին հռչակավոր հաջողություններ բերելով ԽՍՀՄ առաջնություններում և գավաթներում։

Սիմոնյանը ներկայում զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի առաջին փոխնախագահի պաշտոնը։

 

  • Կիսվել: