Պուտինը ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ:
«Կյանքից հեռացավ պայծառ, արտասովոր, գործին անսահման նվիրված մարդ, հայրենական և համաշխարհային ֆուտբոլի իսկական լեգենդ: Նիկիտա Սիմոնյանի վարպետության, ոգու ամրության և թիմին հավատարմության համար գնահատում էին «Սպարտակի» և մեր ազգային հավաքականի ընկերները, անկեղծորեն սիրում միլիոնավոր երկրպագուներ»,- ասված է ցավակցական հեռագրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում 1956 թվականի օլիմպիական չեմպիոնը մահացել է նախօրեին 99 տարեկան հասակում:


