շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՊՍԺ-ը երկու շաբաթով հեռացրել է Մեսսիին թիմից

ՊՍԺ-ը երկու շաբաթով հեռացրել է Մեսսիին թիմից

ՊՍԺ-ն թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է թիմից։ Այս մասին հայտնում է RMC-ն։

Ղեկավարությունը որոշել է պատժել խաղացողին Սաուդյան Արաբիա մեկնելու համար, քանի որ արգենտինացին տեղյակ չէր պահել մարզիչ Քրիստոֆ Գալտիեին և  խորհրդական Լուիշ Կամպուշին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուշաբթի առավոտյան Մեսսիի բացակայությունը մարզումներից շատ խոսակցություններ է առաջացրել թիմի ներսում, առաջին հերթին խաղացողների շրջանում, որոնցից ոմանց զարմացրել է արգենտինացու նկատմամբ ղեկավարության հնարավոր առանձնահատուկ վերաբերմունքը։

Մեսսին, ով Սաուդյան Արաբիայում տուրիստական գերտեսչությաբ դեսպանն է, արաբական երկիր է մեկնել Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի «Լորիենի» հետ խաղում (1:3) պարտվելուց հետո։

  • Կիսվել: