չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Պորտուգալիան տանը խոշոր հաշվով հաղթեց Հայաստանին՝ դուրս գալով ԱԱ-2026

Պորտուգալիան տանը խոշոր հաշվով հաղթեց Հայաստանին՝ դուրս գալով ԱԱ-2026

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն (1։9), գրում է armsport.am-ը:

Պորտուգալացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեցին Ժոաու Նևեշը և Բրունո Ֆերնանդեշը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշը և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Այսպիսով, «Սելեսաոն» F խմբում վաստակեց 13 միավոր և ուղիղ որակավորվեց աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ Իռլանդիան կամայնին հաղթանակ տարավ՝ վաստակելով անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ Հայաստանի ազգային հավաքականը 3 միավորով եզրափակեց խումբը։

Հանդիպամն գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Զուգահեռաբար ընթացող խաղում գրանցվեց հետևյալ հաշիվը․

Հունգարիա – Իռլանդիա՝ 2-3, գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱԱ-2026-ի որակավորման F խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

  • Կիսվել: