կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատանիների բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ունեցանք 10 մեդալ. ուրախ եմ, որ նաև աղջիկ մրցանակակիր ունեինք. Փաշինյան

Պատանիների բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ունեցանք 10 մեդալ. ուրախ եմ, որ նաև աղջիկ մրցանակակիր ունեինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում մեր մարզիկների գրանցած աննախադեպ արդյունքին՝ թիմային հաշվարկում երկրորդ տեղն են զբաղեցրել:

«16 հոգի էր ընդգրկված մեր հավաքականում, և 10 մեդալ ունեցանք՝ 4 ոսկի և ընդամենը 1 բրոնզ, մյուսներն արծաթ էին: Ուրախ եմ, որ նաև աղջիկներից ունեինք մրցանակակիր: Իհարկե, նրանց մասնակցությունը շատ ավելի պետք է խրախուսել: Կարևոր է նաև, որ հավաքականի անդամները ներկայացնում էին տարբեր դպրոցներ, այդ թվում՝ մարզերից»,- մանրամասներ է ներկայացրել նախարարը և հավելել, որ այս ամենը հիմք է տալիս ասելու, որ բռնցքամարտում մեր հաջողությունները լինելու են շարունակական և ընդլայնվելու են:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում Եվրոպայի և Աշխարհի առաջնություններ անցկացնելու մոտեցումը նաև լրացուցիչ լիցք և խթան է մեր մարզիկների համար. «Կարծում եմ՝ այդ պրակտիկան պետք է շարունակել»:

  • Կիսվել: