շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պատանի հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել Ռուսաստանում

Պատանի հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել Ռուսաստանում

Տարին հաջող է ավարտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան թիմը: Պատանի հայ ըմբիշները Ռուսաստանի Տուլա քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի, որում նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 6 բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Տարին մեդալներով էին ավարտել նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան թիմի անդամները: Նրանք 16 մեդալ էին նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում:

  • Կիսվել: