չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Սամվել Սիրամարգյանը` չեմպիոն. Հայաստանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում

Սամվել Սիրամարգյանը` չեմպիոն. Հայաստանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում

Թուրքիայում Հայաստանը նվաճում է հերթական չեմպիոնական տիտղոսը։ Այս անգամ փայլում է 66կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ եզրափակիչում մեր մարզիկը պարզապես շնչելու հնարավորություն չի տալիս ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։

Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։

Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ անգամ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը։

  • Կիսվել: