հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պատանեկան ԱԱ․ Առնո Դարչինյանը՝ արծաթե մեդալակիր

Պատանեկան ԱԱ․ Առնո Դարչինյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Առնո Դարչինյանը նվաճեց  Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալը։

46 կգ քաշային կարգի եզրափակիչում Առնո Դարչինյանը 0:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Իսլամ Մագոմեդովին։

Եզրափակիչների առաջին օրը Հայաստանի երեք մասնակիցներից ոսկե մեդալակիր էր դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արեն Խառատյանը (52 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (70 կգ) բավարարվել էին արծաթե մեդալով։

  • Կիսվել: