հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պաշտոնական. Չանչարևիչը նոր ակումբ ունի

Պաշտոնական. Չանչարևիչը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադարձել է Սերբիա։ 36-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է բելգրադյան ԻՄՏ ակումբին, գրում է armsport.am-ը:

Տեղափոխությունը կայացել է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ դարպասապահը վերջերս էր հեռացել «Նոայից»։

Սերբիայի ընթացիկ առաջնությունում Չանչարևիչի նոր թիմը 20 տուրից հետո վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ մինչ «Նոային» միանալը սերբ դարպասապահը երկար տարիներ հաջողությամբ հանդես էր գալիս հայկական մեկ այլ ակումբի՝ «Ալաշկերտի» կազմում։

Հայաստանի ազգային հավաքականում Չանչարևիչը նորամուտը նշել է 2023 թվականին և կարճ ժամանակում դարձել թիմի հիմնական դարպասապահը՝ մինչ օրս անցկացնելով 20 հանդիպում։

 

  • Կիսվել: