Փաշինյանի հավաստմամբ՝ առաջիկա տարիներին նախատեսվում է ՀՀ բոլոր համայնքներում մարզադաշտեր կառուցել
ՀՀ տարբեր բնակավայրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների շրջագայության արդյունքում ՔՊ-ի նախընտրական ծրագրում ավելացվել է բոլոր համայնքներում մարզադաշտերի կառուցման կետը։
Այս մասին Սպիտակ քաղաքում շրջայցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան տեղի երեխաների խնդրանքի, որը վերաբերում էր մարզադաշտ ունենալուն։
«Շենգավիթում, Մեղրիում, Վանաձորում ձեր հասակակից երեխաները նույնպես բարձրացրեցին այդ հարցը։ Մենք վերադարձանք, և ես անձամբ մեր նախընտրական ծրագրում ավելացրեցի մի կետ ավելացրեցի, որը հնչում է հետևյալ կերպ․ «Հանրապետության բոլոր համայնքներում 100 կոմբինացված մարզադաշտերի կառուցում»,-մանրամասնեց վարչապետը՝ հավելելով, որ այդ մարզադաշտերը նախատեսված կլինեն և ֆուտբոլի, և բասկետբոլի համար։
Փաշինյանը հավաստիացրեց, որ ըստ ծրագրի՝ մինչև 2031 թվականը բոլոր համայնքները նմանատիպ մարզադաշտեր կունենան, իսկ գործընթացը կմեկնարկի այն բնակավայրերից, որտեղ դրանք բացակայում են։


