կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փարիզի Օլիմպիական խաղերում Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում

Փարիզի Օլիմպիական խաղերում Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավարների շարքում:

Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ սերոբյանը նշանակվել է Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի մրցավար:

Սրանք 4-րդ Օլիմպիական խաղերն են, որտեղ Սերոբյանը հանդես կգա որպես մրցավար։ Հակոբ Սերոբյանը մրցավար է եղել նաև 2012, 2016, 2020 թվականների Օլիմպիական խաղերում:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 

  • Կիսվել: