երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ովքեր են Հայաստանի հավաքականի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները․ Թարմացված ցուցակ

Ովքեր են Հայաստանի հավաքականի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները․ Թարմացված ցուցակ

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի և Ռումինիայի հետ հանդիպումներին ընդառաջ «Տրանսֆերմարկետ» հեղինակավոր պարբերականը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ամենթանկ ֆուտբոլիստների տասնյակը։ Սեպտեմբերին հրապարակված տյալների համեմատ վերջին ցուցակում տեղի են ունեցել որոշակի թարմացումներ։ Եվ այսպես առաջին հորիզոնականում «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որի տրանսֆերը կազմում է 16․5 միլիոն եվրո։

Նախորդ ամսվա համեմատ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 1․5 միլիոն եվրոյով։ Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի նորեկ, ամերիկյան «Կոլումբոս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարյանը 11 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։ Ըստ «Տրանսֆերմարկետի» Սելարյանի տրանսֆերային արժեքը վերջին մեկ ամսում աճել է մեկ միլիոն եվրոյով։

Երրորդ հորիզոնականում գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է, որի տրանսֆերը կազմում է 3․85 միլիոն եվրո։ Ադամյանի տրանսֆերն իր հերթին ավելացել է 350 հազար եվրոյով։ 250 հազար եվրոյով աճել է ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը հասնելով 2․75 միլիոն եվրոյի։

Նույնքան է նաև «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը։ Ըստ «Տրանսֆերմարկետի» ամենաթանկ ֆուտբոլիստների հաշվարկում Բայրամյանը 4-րդն է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բարսեղյանը։ Վերջինիս հաջորդում է «Կրասնոդարի» 21-ամյա կիսապաշտպան Էդուրարդ Սպերցյանը, որի տրանսֆերային արժեքը 1․1 միլիոն եվրո է։ Վերջին թարմացումից հետո երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերն աճել է հարյուր հազար եվրոյով։

 

  • Կիսվել: