ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼ

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսից»։

Սերբիայի չեմպոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Կողմերը պատասխան խաղը կանցկացնեն օգոստոսի 26-ին։

Սեփական դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն է կրել նաև Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»` զիջելով «Քարաբախին»։ Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին։

«Ֆերենցվարոշի» հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։

  • Կիսվել: