շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ո՞ր գույնի մարզաշապիկներով են խաղալու Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները

Ո՞ր գույնի մարզաշապիկներով են խաղալու Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները

Հայաստանի ազգային հավաքականն Իռլանդիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի B դիվիզիոնի առաջին խմբի վերջին՝ 6-րդ տուրի արտագնա խաղում ելույթ կունենա տնային՝ այսինքն կարմիր համազգեստով, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Իռլանդիան նույնպես խաղալու է տնային խաղաշապիկով՝ կանաչ ու սպիտակ:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին շրջանի խաղում Հայաստանի հավաքականն Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել էր իռլանդացիներին:

Վերջին տուրից առաջ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 3 միավորով առաջին խմբի 4-րդ տեղում է: Խմբի առաջատար Շոտլանդիան ունի 12 միավոր, Ուկրաինան՝ 10, իսկ Իռլանդիան՝ 4:

Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում։ Մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 22:45-ին: Հայաստանի հավաքականը հաղթանակի դեպքում կպահպանի տեղը Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

 

  • Կիսվել: