հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՈւԵՖԱ-ն ապրիլի 4-ին կքննարկի Բելառուսի հավաքականին պաշտոնական մրցաշարերից հեռացնելու հարցը

ՈւԵՖԱ-ն ապրիլի 4-ին կքննարկի Բելառուսի հավաքականին պաշտոնական մրցաշարերից հեռացնելու հարցը

ՈւԵՖԱ-ն արձագանքել է Բելառուսի ազգային հավաքականին պաշտոնական մրցաշարերից հեռացնելու Եվրախորհրդարանի պատգամավորների կոչին։ Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոստացել է հարցը քննարկել գործադիր կոմիտեի հաջորդ նիստում, հայտնում է գերմանական Sportschau կայքը։

«ՈւԵՖԱ-ն մտադիր է քննարկել Բելառուսում տիրող իրավիճակը մեր գործկոմի առաջիկա նիստում։ ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում է այն անհանգստացնող զարգացումներին, որոնց մասին դուք բարձրաձայնել եք», – ասված է Չեֆերինի նամակում։

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 4-ին՝ Լիսաբոնում։ Հաջորդ օրը Պորտուգալիայում տեղի կունենա նաև ՈՒԵՖԱ-ի կոնգրեսը, որում Չեֆերինը, չունենալով որևէ այլ թեկնածու-մրցակից, կվերընտրվի երրորդ և վերջին ժամկետով։

  • Կիսվել: