ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նրա տեղափոխությունը հանդերձարանը լցրեց էգոիզմով. Պետին քննադատել է Մբապեին

Նրա տեղափոխությունը հանդերձարանը լցրեց էգոիզմով. Պետին քննադատել է Մբապեին

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից (3:4) և մրցաշարից դուրս մնալուց հետո, գրում է armsport.am-ը:

«Դա միայն Մբապեի մեղքը չէ, բայց նրա գալուստը հանդերձարանը լցրեց էգոիզմով։ Սա ֆիասկո է։ Եթե կա մեղավոր, ապա դա Կամավինգան է։ Նրա խախտումն աղետալի էր։

Կարմիր քարտը խիստ որոշում էր, սակայն մրցավար Սլավկո Վինչիչը պարզապես կիրառեց կանոնները։ «Ռեալը» միշտ թաքնվում է մրցավարների թիկունքում»,- Պետիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 40 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt վիճակագրական պորտալի գնահատմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 մլն եվրո։

  • Կիսվել: