շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նպատակ ունեմ Փարիզում անել այն, ինչը չստացվեց Տոկիոյում. Արթուր Ալեքսանյան

Նպատակ ունեմ Փարիզում անել այն, ինչը չստացվեց Տոկիոյում. Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը Խորվաթիայում վերջերս անցկացված Եվրոպայի առաջնությունում կարիերայում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփել է առաջնությունը.

«Իմ բոլոր հաղթանակներն ունեն իրենց տեղը, քանի որ յուրաքանչյուր հաղթանակի համար գիտեք՝ ինչքան աշխատանք ենք կատարում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Մեր մարզիչներն էլ աշխարհի ուժեղագույն մարզիչներից են: Եվրոպայի առաջնության 10 քաշային կարգերում երկու ոսկե մեդալ նվաճելը Հայաստանի հավաքականի համար լուրջ նվաճում է: Ամեն ինչ անելու ենք, որ սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում լավ հանդես գանք, հետո նաև Օլիմպիական խաղերում պայքարենք մեդալների համար և բարձր պահենք մեր երկրի պատիվը»,- ասել է Արթուր Ալեքսանյանը և խոսել նաև ապագա ծրագրերի մասին.

«Նպատակ ունեմ Փարիզում անել այն, ինչը չստացվեց Տոկիոյում: Շատ ցավով եմ հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էի ու պատրաստ էի Օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալ, բայց կիսաեզրափակչում ստացածս վնասվածքն ինձ խանգարեց: Հիմա ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի Փարիզի 2024 թվականի խաղերում ոսկե մեդալ նվաճեմ»,- եզրափակել է Արթուր Ալեքսանյանը:

  • Կիսվել: