«Նոան» ոչ-ոքի խաղաց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում հյուրընկալվեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 (տեսանյութ):
Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն առաջին խաղակեսում պարտվեց 0:1 հաշվով։
38-րդ րոպեին աչքի ընկավ ամերիկացի հարձակվող Մանդեյ Էթիմը, որին գոլային փոխանցում կատարեց վրացի կիսապաշտպան Անզոր Մեքվաբիշվիլին։
73-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հայկական թիմի բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։
«Նոան» 4 միավորով 11-րդն է։


