հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նոան` Հայաստանի սուպերգավաթակիր

Նոան` Հայաստանի սուպերգավաթակիր

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» շարունակում է համալրել իր տիտղոսների պաշարը՝ այս անգամ տիրանալով նաև Հայաստանի Սուպերգավաթին, գրում է armsport.am-ը:

​Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ դիմակայությունում «Նոան» մրցեց նախորդ տարվա սուպերգավաթակիր «Արարատ-Արմենիայի» դեմ:

Հանդիպման հիմնական ժամանակում թիմերն աչքի ընկան մեկական անգամ, և խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

​Քանի որ հիմնական ժամանակում հաղթողը չպարզվեց, գավաթի ճակատագիրը տեղափոխվեց հետխաղային 11-մետրանոցների հարվածաշար:

Այստեղ ավելի դիպուկ ու սառնասիրտ գտնվեցին «Նոայի» ֆուտբոլիստները՝ ֆուտբոլային վիճակախաղում հաղթելով 4:2 հաշվով և նվաճելով բաղձալի տիտղոսը:

 

  • Կիսվել: