«Նատարիուս, հետո` զագս». Մենք նույն բանն ենք ասում. Հասմիկ Հակոբյանը՝ Սերգեյ Բագրատյանին
Ազգային ժողովում քննարկվում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի ամբողջ տեքստում «հավաքական թիմ» բառերը փոխարինել «հավաքական» բառով, ինչպես նաև մի քանի մարզաձեր՝ կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ, ներառվում է պարգևատրվող մարզաձևերի ցանկ։
Նախագծի հարակից զեկուցող ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ներկայացրեց փոփոխությունները, որոնք առաջարկում է կառավարությունը. «Օրենքի ամբողջ տեքստից «հավաքական թիմ» բառերը փոխարիվում է «հավաքական» բառով՝ հիմք ընդունելով այն, որն «հավաքական թիմ» բառը սովետական օլիմպիական գրականության տերմինաբանություն է»։
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ «հավաքակա՞ն» թե՞ «թիմ» բառն են հանում, քանի որ բոլոր լեզուներով կա և հավաքական, և թիմ, ինչո՞ւ են որոշել Հայաստանում թիմը հանել։
«Եթե ասենք, օրինակ, ֆուտբոլի հավաքական, տպավորություն կարոեղ է լինել, որ հավաքվել ֆուտբոլ են խաղում: Թիմ չի՞ դա, միայն հավաքակա՞ն է»,- հարց ուղղեց Բագրատյանը:
Հ. Հակոբյանն ասաց. «Ինչպես ասվեց՝ դա сборная команда տերմից է գալիս, իսկ հավաքականն արդեն ներառում է նաև «հավաքական թիմ» հասկացությունը։ Սա ավելորդաբանություն է, ինչպես նաև ռուսաբանություն է։ Ավելորդ տերմին է, որը պարզեցվում է։ Ընդամենը հայոց լեզվի անաղարտությունն ապահովելու համար է այս դրույթը»։
Բագրատյանը էլի հարցրեց. «Տիկին Հակոբյան, ոչ մի բան չհասկացա, ի՞նչ եք ուզում հանել՝ հավաքակա՞նը, թե՞ թիմը։ Ասում են՝ սեղանի թենիսի թիմ, չեն ասում սեղանի թենիսի հավաքական թիմ։ Դուք ասում եք՝ պետք է ասել սեղանի թենիսի հավաքակա՞ն։ Այս փոփոխությունը տրամաբանական չէ, առաջարկում եմ ձեռնպահ մնալ այս փոփոխությունից։ Այն, ինչ ավանդույթային է, գրեթե նաև օրենքի ուժ ունի։ Սա իմ առաջարկն է»։
Հասմիկ Հակոբյանն ասաց. «Պարոն Բագրատյան, դուք իրականում ասում եք այն, ինչ առաջարկվում է նախագծով։ «Հավաքական թիմը», որն այսօր կա օրենքում, առաջարկում ենք պահպանել միայն հավաքականը։ Այն, ինչ որ դուք եք ասում՝ նատարիուս, հետո զագս»։