ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նարեկ Հակոբյանը հաղթեց Վրաստանը ներկայացնող հայ ըմբիշին. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Նարեկ Հակոբյանը հաղթեց Վրաստանը ներկայացնող հայ ըմբիշին. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկեց 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը: Նա իր առաջին գոտեմարտում 6-0 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Արշակ Լուլուկյանին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

Ավելի վաղ հաղթանակով էին մեկնարկել նաև Արման Հարությունյանը, Ռազմիկ Եփրեմյանը և Վլադիմիր Նազարյանը: Իսկ 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը պարտություն էր կրել:

  • Կիսվել: