հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է․ ում նկատի ունի Կրոսը

Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է․ ում նկատի ունի Կրոսը

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսը նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը, գրում է armsport.am-ը:

«Անչելոտին ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է։ Կառլոն լավագույնն է աստղերով լի թիմեր ղեկավարելու հարցում», — Կրոսի խոսքերը մեջբերել է «Romario TV» YouTube ալիքը։

Հիշեցնենք, որ Կրոսը խաղացել է Անչելոտիի գլխավորությամբ «արքայական» ակումբում։ Իտալացի մասնագետն այժմ գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը, որի ղեկավարությամբ «պենտակամպեոնները» որակավորվել են 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

  • Կիսվել: