ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մոսկվայում ձերբակալվել է թաեքվոնդոյի աշխարհի չեմպիոն Էմին Չեթինբագը

Մոսկվայում ձերբակալվել է թաեքվոնդոյի աշխարհի չեմպիոն Էմին Չեթինբագը

Մոսկվայում խարդախության գործով՝ որպես հանցավոր խմբի անդամ, ձերբակալվել է թաեքվոնդոյի աշխարհի չեմպիոն Էմին Չեթինբագը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է, որ խմբում ներառված են եղել նաև մի քանի նախկին ոստիկաններ:

Քննության տվյալներով՝ փետրվարից ի վեր խումբը քաղաքացիներից խոշոր գումարներ էր շորթում «օպերատիվ գործունեության» անվան տակ՝ սպառնալով նրանց կալանավորել։ Զոհերը կրել են ավելի քան 4 միլիոն ռուբլու վնաս։

Գործի հինգ մասնակից ձերբակալվել է, իսկ մեկ ուրիշը հայտարարվել է հետախուզման մեջ։

  • Կիսվել: