շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը նշել է նորամուտը պորտուգալական թիմի կազմում

Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը նշել է նորամուտը պորտուգալական թիմի կազմում

Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը՝ ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան, վերադարձել է եվրոպական ֆուտբոլ։ Միուրան իր նորամուտը նշել է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում՝ «Օլիվեյրենսե» ակումբի կազմում։ 56-ամյա հարձակվողը «Ակադեմիկո Վիզեի» դեմ խաղում անցկացրել է մեկ րոպե, գրում է armsport.am-ը։

«Թագավոր Կաձյուն»՝ Միուրան, պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում՝ 1980-ականներին, 1990-ականներին, 2000-ականներին, 10-ականներին և 20-ականներին: Միուրան իր առաջին հանդիպումը մեծ ֆուտբոլում անցկացրել է այն ժամանակ, երբ Մեսսին նույնիսկ դեռ չէր ծնվել, իսկ Ռոնալդուն մեկ տարեկան էր՝ 1986 թվականին։ Նա առաջին քայլերը պորֆեսիոնալ ֆուտբոլում կատարել է բրազիլական «Սանթոսում»։ Այնուհետև նա պաշտպանել է Բրազիլիայի և Ճապոնիայի մի շարք ակումբների գույները, ինչպես նաև խաղացել է իտալական «Ջենոայում», խորվաթական «Խորվաթիայում» (1993-2000 թ․թ․ այդպես էր կոչվում «Դինամո Զագրեբը») և ավստրալական «Սիդնեյում»։

Նա նաև առաջին ճապոնացի լեգիոներն է իտալական ֆուտբոլում, երբ 1994/95 մրցաշրջանում պայմանագիր կնքեց «Ջենոայի» հետ։ Իտալական ակումբի մարզաշապիկով նա «Սամպդորիայի» դեմ դերբիում անցկացրել է 21 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 1993 թվականին նա ճանաչվել է Ասիայի տարվա լավագույն ֆոտբոլիստ։

 

Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 89 խաղ՝ դառնալով 55 գոլի հեղինակ։

 

Միուրան իր 38-րդ մրցաշրջանն է անցկացնում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

  • Կիսվել: